Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսու» տակ ուրիշ կտավներ կան՝ ռենտգեն ճառագայթները հայտնաբերել են այլ գույներ և այլ կոմպոզիցիաներ: Տրետյակովյան պատկերասրահի գիտական փորձաքննության բաժնի աշխատակից Եկատերինա Վորոնինան կարծում է, որ «Սև քառակուսին» երրորդ նկարն է. «Առաջինը պատկերվել է կուբոֆուտուրիստական կոմպոզիցիա, երկրորդը՝ պրոտոսուպրեմատիկ»: Վերծանվել է նաև Մալևիչի ձեռամբ արված մակագրությունը. «Նեգրերի ճակատամարտը մութ քարանձավում», որ անդրադարձ է Ալֆոնս Ալեի կտավին՝ «Նեգրերի ճակատամարտը մութ քարանձավում խոր գիշերով», որ նկարվել է 1882-ին: